Առողջապահություն 4.2011
Դեմքի մաշկի տիպերը
Մաշկային ծածկույթի տեսակի որոշման հիմնական հատկանիշներն են գույնը, առաձգականությունը, խոնավությունը, ճարպարտադրությունը, քրտնարտադրությունը, մազերի և եղունգների վիճակը: Չնայած մաշկն իր կառուցվածքային, ֆունկցիոնալ ու կենսաքիմիական հատկություններով դիտվում է որպես մեկ ամբողջական միավոր, այնուամենայնիվ, մարմնի տարբեր հատվածներում այն ունի որոշակի առանձնահատկություններ և պահանջում է յուրահատուկ խնամք: Այս հանգամանքի հետ է մասամբ կապված նաև մարմնի այս կամ այն հատվածում մաշկային հիվանդությունների տեղակայման հակվածությունը:
Դեմքի մաշկի խնամքի համար շատ կարևոր է որոշել դրա տեսակն ու վիճակը: Տեսակի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել մաշկի եղջերացման, եղջերահեռացման, ջրակորստի աստիճանը, ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքի ինտենսիվությունը:
Սովորաբար մաշկը լինում է` նորմալ, չոր, Ճարպոտ, խառը կամ համակցված տիպի:
Նորմալ մաշկ
Նորմալ մաշկին բնորոշ են թարմ, մաքուր, համասեռ նրբերանգը, առաձգականությունը: Ճարպագեղձերի ծորանները արտահայտված չեն, մակերեսային են, թեփազատում չի լինում: Նման մաշկ ունեցողները անհարմարություն չեն զգում անգամ արտաքին գրգռիչ ազդակների, տարվա եղանակների, կլիմայական պայմանների ժամանակ, որոշ ֆիզիոլոգիական վիճակների (դաշտանային ցիկլ, հղիություն, կլիմակտերիկ շրջան և այլն) դեպքում: Տարիքային փոփոխությունների հետ, ինչպես նաև ոչ ճիշտ խնամքի հետևանքով նման մաշկը կարող է ջրազրկվել, արտաքին ազդակների հանդեպ դառնալ զգայուն:
Նորմալ մաշկի խնամքի հարցում առաջնայինը տարիքային փոփոխությունների հնարավորին չափով կանխումն է: Այս հարցում կարևոր է մաշկը արտաքին անբարենպաստ գործոններից պաշտպանելը:
Եթե չկան հակացուցումներ, տնային պայմաններում կարելի է մաշկը պարբերաբար մաքրել, մեռուկացած շերտերից ազատել (պիլինգ) մաքրող քսուքների և լվացումների միջոցով, շաբաթը երկու անգամ դնել սնուցող դիմակներ, ամեն օր դեմքը մաքրել համապատասխան գելով կամ կաթիկով, որից հետո մշակել մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող և տոնուսավորող լուծույթներով: Նախընտրելի են նաև դեմքի հիգիենիկ մերսումները նրբաքսուքներով կամ յուղերով: Մաշկը խոնավացնելու, հանգստացնելու, թարմացնելու համար շատ արդյունավետ են դիմակները: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել նորմալ մաշկի համար նախատեսված դեկորատիվ կոսմետիկ միջոցներ:
Չոր մաշկ
Նման մաշկը լինում է բարակ, թեփոտվող, մանր ճաքերով, անհանգստացնում են հաճախակի ձգման և ծակծկոցի զգացողությունը, զգայունության մասնակի նվազումը, կարմրությունը և այլն: Մաշկի չորանալու պատճառ կարող են դառնալ դրա եղջերային շերտի ջրազրկումը, հաճախակի թեփազատումը, պաշտպանական հատկությունների ու ճարպի քանակի նվազումը: Գոյություն ունեն էկզոգեն` արտաքին (մաշկի ոչ ճիշտ հիգիենա, արտաքին անբարենպաստ պայմաններ, սխալ սննդակարգ, ալկոհոլի և ծխախոտի չարաշահում, որոշ կոսմետիկ պրոցեդուրաներ և այլն) և էնդոգեն` ներքին (հիպովիտամինոզ, ավիտամինոզ, լյարդի, երիկամների, վահանագեղձի, մակերիկամների ախտահարում, արյան որոշ հիվանդություններ, հիպոֆիզի ադենոմա, շաքարային դիաբետ, մաշկաբորբեր և այլն) ծագման տարբեր գործոններ, որոնք նույնպես կարող են չոր մաշկի ձևավորման պատճառ դառնալ: Տարբերում են չոր մաշկի երկու տեսակներ` ձեռքբերովի և կառուցվածքային:
Ձեռքբերովի չոր մաշկը ձևավորվում է տարբեր արտաքին գործոնների, օրինակ` օդերևութաբանական, ուլտրամանուշակագույն ճառագայթների, ինչպես նաև եղջերաթաղանթը քայքայող և վնասակար նյութեր պարունակող միջոցների ազդեցության հետևանքով:
Կառուցվածքային չոր մաշկի պատճառը գենետիկական և ֆիզիոլոգիական որոշ առանձնահատկություններն են:
Չոր մաշկի խնամքի անհրաժեշտ պայմաններից է այն ամեն օր նրբաքսուքներով կամ էմուլսիաներով մաքրելը: Տնային պայմաններում կարելի է օգտագործել հակաբորբոքային հատկություններով օժտված խոտաբույսերից պատրաստված թուրմեր, օրինակ` երիցուկի, նարդոսի, հազարաթերթիկի և այլն: Եթե հակացուցումներ չկան, մաշկը կարելի է պարբերաբար մեռուկացած շերտերից ազատել (պիլինգ) մաքրող քսուքների և լվացումների միջոցով (որը կատարվում է մաշկաբան-կոսմետոլոգի խիստ հսկողությամբ), շաբաթը երկու անգամ դնել սնուցող դիմակներ: Ցուցված են նաև մաշկի համար նախատեսված համապատասխան նրբաքսուքներով և յուղերով մերսումները, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ գործողությունները:
Ճարպոտ մաշկ
Նման մաշկին բնորոշ է խիստ արտահայտված բարձր ճարպարտադրությունը, յուրահատուկ փայլը, մազարմատների բացվածքների լայնացումը:
Համակցված կամ խառը մաշկ
Խառը մաշկին բնորոշ են մաշկի հաստացումը, լայնացած մազաճարպային ծակոտիները, դեմքի կենտրոնական մասերում ակտիվ ճարպարտադրությունը, մաշկի յուրահատուկ փայլը, որոնք զուգակցվում են դեմքի կողմնային հատվածներում մաշկի թեփոտումով և բարակացումով:
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ նախապես ստուգեք, թե արդյո±ք նրա բաղադրության մեջ մտնող նյութերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք. պատրաստված խառնուրդից նախապես քսեք մաշկի մի փոքր հատվածի վրա, և եթե որոշ ժամանակ անց մաշկը չգրգռվի, կարող եք օգտագործել:
Ճարպահոսական և համակցված մաշկը խնամելու համար պետք է այն կանոնավոր մաքրել, խոնավացնող և արևից պաշտպանող միջոցներ օգտագործել, որոնք (գելեր, կաթիկներ, լուծույթներ, նրբաքսուքներ) չպետք է պարունակեն էթիլային սպիրտ, հեռացնեն թեփուկները և մաշկային ճարպը, ունենան հակաբորբոքային ազդեցություն և եղջերաթաղանթի մեռուկացած շերտերից մաքրող եղջերալուծիչ ազդեցություն:
Հակաբակտերային օճառների և գելերի ընտրությունը շատ անհատական է: Հավելյալ խնամքի համար ցուցված են նաև բուժական կոսմետոլոգիական միջոցները: Բարդացած դեպքերում անհրաժեշտություն է լինում կիրառել դեղորայքային բուժում:
Առողջ մաշկն իր էսթետիկ առողջ տեսքով մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա, ուստի մաշկի տիպի ճիշտ որոշումը և ճիշտ խնամքը օգնում են պահպանել վերջինիս առողջ, թարմ և գեղեցիկ տեսքը: Այդ պատճառով անհրաժեշտ է դիմել մաշկաբան-կոսմետոլոգի ոչ միայն բուժական խորհրդատվության, այլև անցանկալի փոփոխությունները կանխելու նպատակով:
Ճարպահոսական տիպի մաշկը ևս կարիք ունի բուժական դիմակների, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշ մթերքներ, հատկապես մեղրը, ձուն, ցիտրուսները, հատապտուղները և այլն, կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Արտահայտված բորբոքային տարրերի առկայության դեպքում, ինչպես նաև տարվա ցուրտ և արևոտ եղանակներին պիլինգ կատարելը հակացուցված է: Եղջերաթաղանթը մաքրող` թթու պարունակող բուժական նրբաքսուքների կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս խուսափել մեխանիկական պիլինգներից և դրանց հետևանքով առաջացող բարդություններից: Համակցված կամ խառը մաշկի մաքրման դեպքում ցուցված է սալիցիլաթթու, բորաթթու, ռեզորցին, ծծումբ, իխթիոլ, հակաբիոտիկներ պարունակող լոսյոնների և փոշիների օգտագործումը: Ճարպոտ մաշկին ցուցված է նաև խորը մաքրումը, սակայն չպետք է մոռանալ, որ պիլինգները նշանակվում են մաշկաբանի կողմից: Հատկապես չպետք է մոռանալ, որ դաշտանի ընթացքում, ինչպես նաև որոշ ծանր հիվանդությունների դեպքում խորը պիլինգները խիստ հակացուցված են: Ֆիզիոթերապևտիկ միջոցները ևս համարվում են անհրաժեշտ բուժական միջոց:
Կարդացեք նաև
Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...
Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...
Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...
Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...
– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...
Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...
Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն